ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2023


«Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով


Երևանի «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով: Նախագիծն իրականացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շնորհիվ:

Քաղաքում ինտերակտիվ անկյունը ռոբոտաշինությամբ զբաղվող «Hands do» ընկերության աշխատանքն է:

ԱՅԼ

2009


Նոյեմբերի 7-ին բացվեց «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը։

1603


Նոյեմբերի 15-ին Սեֆյան Պարսկաստանի բանակը պաշարեց Երևանը: Շահ Աբբաս I-ի պարսկական բանակը 9 ամսվա պաշարումից հետո գրավեց Երևանի ամրոցը, իսկ Արևելյան Կովկասի այլ քաղաքներ թույլ կամ առանց դիմադրության հանձնվեցին շահին: Հարյուր հազարավոր հայեր, այդ թվում ՝ Երևանի բնակիչները, գերեվարվեցին և ուղարկվեցին Պարսկաստան: