ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2021


Երևանի քաղաքապետարանը գործարկել է զբոսաշրջային եռալեզու հարթակ՝ visityerevan.am՝ կայք և բջջային հավելվածներ (iOS & Android).


Հարթակի միջոցով զբոսաշրջիկները կգտնեն տեղեկություններ Երևան քաղաքի պատմության, տեսարժան ու ժամանցի վայրերի, խոհանոցի ու խմիչքների, միջոցառումների մասին և օգտակար այլ տեղեկություններ ու քաղաքի քարտեզներ:

Ներբեռնել անվճար հավելվածը հնարավոր է հետևյալ հղումներով՝ IOS և ANDROID։

ԱՅԼ

1765-1766


Էրիվանի խանության կառավարիչ Հուսեյն Ալի Խանը կառուցեց քաղաքի ամենամեծ մզկիթը՝ Գյոյ-ջամին (Կապույտ մզկիթ): 20-րդ դարի սկզբին այն Էրիվանի յոթ գործող մզկիթներից մեկն էր: Մզկիթի վերականգնումը 1996-1999թթ. ֆինանսավորվել է Իրանի կողմից:

2019


Վերակառուցումից հետո՝ 2019 թվականի հունիսին, շահագործման հանձնվեց Դիանա Աբգարի անվան այգին։ Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայի կենտրոնական հատվածում: