ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1917
Երևանի կոնյակի գործարանի խանութից կարելի է գնել կոնյակ՝ ոստիկանության թույլտվությամբ։
Մինչ մենք այսօր Հայաստանում կարող ենք օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում առանց արգելքի գնել և համտեսել կոնյակ, կար ժամանակ, երբ մայրաքաղաքում կոնյակ գնել հնարավոր էր միայն ոստիկանության թույլտվությամբ։
«Երևանյան հայտարարություններ» թերթի նախահեղափոխական, նաև 1917-ի տարբեր համարներում տպագրվում են «Շուստով և որդիներ» ընկերության հայտարարությունն այն մասին, որ Անդրկովկասի ակցիզահավաքության (ժամանակակից տերմինով՝ հարկային տեսչություն) Անդրկովկասյան տարածաշրջանի թույլտվության համաձայն Երևանի կոնյակի գործարանի խանութից կարելի է գնել կոնյակ՝ ոստիկանության թույլտվությամբ։
«Съ разръешенiя завъдюущаго акцизными сборами Закавказского края отпускается изъ Ренсковаго погреба (при заводъ) Коньякъ․ По разръщенiямъ полицiи».
Նշենք, որ մինչև 1917 թվականը ներառյալ, ցարական Ռուսաստանում ակցիզավորման ենթակա էին արտահանվող ապրանքները, որոնց համար պետք էր տուրք վճարել։ Ակցիզավորման ենթակա էին միայն անհատ անձանց կողմից վաճառվող ապրանքները, այդ թվում՝ թունդ խմիչքները։
ԱՅԼ
2019
Մայիսի 10-ին բացվեց Երևանի 2800-ամյակի այգին։ Այգին Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ։
7-ՐԴ ԴԱՐ Մ.Թ.Ա.
Կարմիր բլուրը Ուրարտուի հնագույն թագավորության Անդրկովկասյան գավառների մայրաքաղաքն էր: Ամբողջ տարածքը գտնվում էր զարգացման փուլում: Փորվել էին ոռոգման ջրանցքներ, ստեղծվել էին արհեստական պահեստային լճակներ, հիմնվել էր Թեյշեբաինի ամրոցը՝ Կարմիր բլրի վրա: