ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1866
1866թ.-ի ապրիլի 10-ին Երևանում բացվում է իգական 2-րդ դպրոցը, որը սբ. Գայանեի անվան էր։
Այն ծխական հոգևոր ուսումնարան էր և բացվել էր դեռահասների շրջանում կրոնական բարոյականություն սերմանելու նպատակով։
1879թ.-ի օգոստոսի 31-ին սինոդի որոշմամբ ծխական ուսումնարանը դառնում է միջնակարգ դպրոց` 3 դասարանով։
Դպրոցը գործել է Պողոս-Պետրոս եկեղեցու բակում, բավականին հարմարավետ շենքում։
ԱՅԼ
782 Մ.Թ.Ա.
Ժամանակակից մայրաքաղաքի հարավարևմտյան մասում Արգիշտի I թագավորը հիմնել է Էրեբունի բերդաքաղաքը՝ Վանի թագավորության մայրաքաղաքը (Ուրարտու)՝ «երկրի հզորությունը ցույց տալու և թշնամիներին վախեցնելու համար»: