ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1920
Երևանի 1920թ. քարտեզ-հատակագիծը, հեղինակ՝ Մ. Աստվածատրյան: Քարտեզի վրա պատկերված է Երևանը՝ մինչև 1924-1936թթ.-ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագծի ստեղծումը, ինչը փոխեց քաղաքի էությունը՝ մարզկենտրոնից մայրաքաղաքի:
Փաստորեն, սա Հայաստանի 1-ին Հանրապետության մայրաքաղաքի հատակագիծն է:
Քարտեզը ձեռքագիր է: Պատկրված են քաղաքի հողօգտագործան և տեսարժան վայրերը:
ԱՅԼ
1765-1766
Էրիվանի խանության կառավարիչ Հուսեյն Ալի Խանը կառուցեց քաղաքի ամենամեծ մզկիթը՝ Գյոյ-ջամին (Կապույտ մզկիթ): 20-րդ դարի սկզբին այն Էրիվանի յոթ գործող մզկիթներից մեկն էր: Մզկիթի վերականգնումը 1996-1999թթ. ֆինանսավորվել է Իրանի կողմից: