ՏՈՒՐԵՐ
ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՏՈՒՐ
Բաց տանիքով երկհարկանի ավտոբուսն առաջարկում է ֆանտաստիկ տեսարաններ և հիանալի մթնոլորտ Երևանը վայելելու համար:
2017 թվականին «Արմենիա տուրիստական» մրցանակաբաշխության ժամանակ «Երևան սիթի տուր»-ն արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին։
Երևանի զբոսաշրջային երթուղին գործում է նախնական պատվերով:
- Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Ֆրանսիայի հրապարակ,
- երկհարկանի բացօթյա ավտոբուսի երթի մեկնարկի ժամերը.
ապրիլ – սեպտեմբեր ՝ ժ. 11:00, 15:00, 18:00,
հոկտեմբեր– մարտ՝ ժ. 11:00, 15,00, 17:00, - բացօթյա տեղերի քանակ՝ 50,
- խումբը՝ 8 – 60 անձ:
Երթուղին իրականացվում է էքսկուրսավարի ուղեկցությամբ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Ավտոբուսները մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ավտոբուսներում գործում է անվճար wi-fi:
Տոմսերը կարելի է ձեռք բերել զբոսաշրջային ավտոբուսներից:
Տևողություն՝
1.5
ժ
Մեկնելու վայրը՝
Ֆրանսիայի հրապարակ
Ժամանման վայրը՝
Ֆրանսիայի հրապարակ
Գործունեության ժամանակահատվածը՝
Ամբողջ տարին
Խումբը՝
8-60
անձ
Զբոսավար
Տոմսեր՝
շուրջ
1500-5000 AMD
մեկ անձի համար
Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ +37493 688-545
Էլ. հասցե՝ tourism@yerevan.am
Երթուղի
- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն,
- Ժամանակակից արվեստի թանգարան,
- Կապույտ մզկիթ,
- Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցի,
- Ծիծեռնակաբերդի խճուղի,
- Բրազիլիայի հրապարակ՝ «Հրազդան» մարզադաշտ,
- Աթենքի փողոց՝ «Արարատ» կոնյակի գործարան,
- Արգիշտիի փողոց՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»,
- Երևանի քաղաքապետարան և Երևանի պատմության թանգարան,
- Ռուսաստանի հրապարակ՝ Մոսկվայի տուն,
- Ալ. Մյասնիկյանի հրապարակ,
- Իտալիայի փողոց՝ Երևանի 2800-ամյակի այգի,
- Ստ. Շահումյանի հրապարակ,
- Հանրապետության հրապարակ, Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ,
- Տիգրան Մեծի պողոտա՝ «Այրարատ» կինոթատրոն,
- Խանջյան փողոց՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան, Օղակաձև զբոսայգի,
- Աբովյանի պուրակ,
- «Հաղթանակ» զբոսայգի, (կանգառ 15 րոպե Կասկադի տեսահրապարակում),
- Կորյունի փողոց՝ Մատենադարան,
Զբոսավար
Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն
Տոմսեր
- մինչև 7 տարեկան երեխաներ՝ անվճար,
- 7-15 տարեկան երեխաներ՝ 1500 դրամ,
- ուսանողներ՝ 2000 դրամ (ուսանողական տոմսի առկայության պարագայում),
- մեծահասակներ՝ 3000 դրամ (ՀՀ քաղաքացիներ),
- զբոսաշրջիկներ՝ 5000 դրամ,
- հաշմանդամներ՝ անվճար (հասարակական տրանսպորտի անվճար քարտի առկայության պարագայում):