ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2008


Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի

Ճարտարապետներ՝ Լևոն Իգիթյան, Ռուբեն Հասրաթյան


Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի (1908-1981) արձանը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկի մոտ։ Արձանը տեղադրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը, այն նվիրվել է գրողի ծննդյան 100-ամյակին։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2008 թ. դեկտեմբերի 13-ին։ Արձանի հեղինակներն են՝ քանդակագործ Դավիթ Երևանցին (Բաբայան), ճարտարապետներ Լևոն Իգիթյանը և Ռուբեն Հաս­րաթյանը։

Արձանը պատրաստված է բրոնզից, բարձրությունը՝ 3,2 մ, քաշը՝ մոտ 500 կգ։ Այն ձուլվել է Պրահայում, ապա տեղափոխվել և տեղադրվել Է Հայաստանում։


Մաշտոցի պող.