ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1986
Պետ. ցուցիչ՝ 1.6.141
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան
Ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան
Հուշարձանը
գտնվում է Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների ու Զորյան փողոցի հանգույցում՝ Մարտիրոս
Սարյանի անվան պուրակում։ Հեղինակներն են՝ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն
Թոքմաջյանը և ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանը։ Այն նվիրված է աշխարհահռչակ
նկարիչ, հայկական գեղանկարչության նորագույն շրջանի հիմնադիր Մարտիրոս Սարյանին
(1880-1972)։
Քանդակը
պատրաստված է ուրալյան սպիտակ մարմարից, ունի 5,40 մ բարձրություն և տեղադրված է մոխրագույն
բազալտից եռաստիճան պատվանդանի վրա, որի ստորին աստիճանի ձախ անկյունում տեղադրված
է 1.5 x 1.5 մ չափերով գրանիտե սալ՝ հավերժության խորհրդանշով և նկարիչի ոսկեզօծ ինքնագրով։
Միջին աստիճանի աջ անկյունում ռուսերենով փորագրված է Սարյանի անունը։
Քանդակում
Սարյանը նստած է վեհաշուք դիրքով, գունապնակը ձեռքին: Սպիտակ մարմարը պուրակի կանաչի
հետ ստեղծում է գունային մեղմ համադրություն՝ ընդգծելով քանդակի հանդիսավոր, պատեթիկ բնույթը: