ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2002 թ.
Ճարտարապետ՝ Էդուարդ Բարոյան
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան
Հուշարձանը
նվիրված է Վանի (Ուրարտու) թագավորության հզոր տիրակալ, Էրեբունի-Երևան քաղաքի (մ.թ.ա.
782) հիմնադիր Արգիշտի Ա-ին (թագավորել է մ.թ.ա. 786–764)։ Այն տեղադրված է Էրեբունի
թանգարանի մոտակա հրապարակում, երկաստիճան բազալտե, սրբատաշ հարթակի վրա։
Հուշարձանի
հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թ. հունիսի 22-ին։ Քանդակը պատկերում է արքային՝
զույգ ձիեր լծած մարտակառքը վարելիս` ընդգծելով նրա հզորությունը և մարտական ոգին։
Հուշարձանը պատրաստված է սև և նարնջագույն տուֆից, չափերը՝ 7 x 3 մ և 4 x 1.5 մ։
Էրեբունի հրապարակ