ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԱԲԱՍ ՄԻՐԶԱՅԻ ՄԶԿԻԹ - ՍԱՐԴԱՐԻ ՄԶԿԻԹ
Պարսկական պաշտամունքային ճարտարապետության հուշարձան է: 19-րդ դ. սկիզբ
Պետ. ցուցիչ` 1.6.149
Շինության
ավերակները գտնվել են Երևանի նախկին բերդում`
Արգիշտի փողոցին հարող տարածքում` բնակելի խիտ կառուցապատման մեջ: Կառուցվել է Երևանի
վերջին պարսից սարդար Հուսեին Ղուլի խանի օրոք և կոչվել է Աբաս Միրզայի անունով: Շենքի
ճակատներն ու գմբեթը երեսապատված են եղել կապույտ և կանաչ հախճասալիկներով: Ռուսական
զորքերի՝ բերդը գրավելուց (հոկտեմբեր, 1827) հետո վերածվել է զինանոցի:
Ճարտարապետ
Բորիս Մեհրաբյանի 1906-1911 թթ. կազմած Երևանի հատակագծի վրա նշված է որպես «Ամրոցի
մզկիթ» Սարդարի պալատի արևելյան կողմում:
Պարսկական
պաշտամունքային ճարտարապետության հուշարձան է:
Արգիշտի փողոց