ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԱՐՁԱՆ
1959 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.5.16
Ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան
Քանդակագործ՝ Երվանդ Քոչար
Չափերը՝ 6,5 × 9,3 × 2,2 մ
Արձանը գտնվում է Սասունցի Դավթի հրապարակի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում: Այն մարմնավորում է հայ ժողովրդի ազատատենչ ոգին և անկախության համար մղած անկոտրում պայքարը։
Սասունցի
Դավիթը հայոց «Սասնա ծռեր» դյուցազնավեպի ամենասիրված հերոսներից է՝ ուժեղ և արդար
կերպար, որը դարձել է ազգային ինքնության խորհրդանիշ։
Արձանի իրական չափերով առաջին (գիպսե) տարբերակը ցուցադրվել է 1939 թ. էպոսի 1000-ամյակի տոնակատարության ժամանակ: 1959 թ. կանգնեցվել է Սասունցի Դավթի պղնձակերտ արձանը, որի համար հեղինակները 1967 թ. արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի:
Արձանը
տեղադրված է ջրավազանի մեջտեղում՝ բարձր ժայռաբեկոր-պատվանդանին։ Երվանդ Քոչարը հավերժացրել
է այն պահը, երբ Դավիթը՝ հեծած իր ձիուն՝ Քուռկիկ Ջալալիին, պատրաստվում է Թուր Կեծակիով
հարվածել թշնամուն։ Ձիու սմբակների տակ շուռ եկած թասից ջուր է հոսում դեպի ջրավազան՝
խորհրդանշելով ժողովրդի համբերության լցված բաժակը։ Արձանի դեմքը Երվանդ Քոչարը կերտել
է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մարմնավորած Սասունցի Դավթի կերպարից։
Սասունցի
Դավթի արձանը մայրաքաղաքի խորհրդանիշերից է և երևանցիների սիրված արձաններից մեկը:
Դասվում է խորհրդային շրջանի լավագույն ձիարձանների շարքին: