ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Գեղագիտության ազգային կենտրոն
Երեխաների և երիտասարդների կրթություն կերպարվեստի, կատարողական արվեստի և երաժշտության բնագավառներում:
Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը հիմնադրվել է
1978 թվականին Երևանում, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի և նրա կնոջ՝ մանկավարժ Ժաննա Աղամիրյանի
ջանքերով՝ 1970 թվականին ստեղծված աշխարհում առաջին մանկական ստեղծագործության պատկերասրահի
հիման վրա։ Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանը շուտով ստեղծում է մեծ մշտական
հավաքածու՝ ներառելով շուրջ 150
000 ստեղծագործություն Հայաստանից
և աշխարհի 120 երկրներից։
Այսօր
կենտրոնը զբաղվում է մանկական արվեստի զարգացմամբ, ցուցադրությամբ և պահպանությամբ,
ինչպես նաև գեղագիտական դաստիարակությամբ։
Կենտրոնում
տարեկան ուսանում է 6-16 տարեկան ավելի քան 2300 երեխա, որոնցից 1635-ը՝ անվճար հիմունքներով։
Ի
սկզբանե լինելով նորարարական մոտեցումներով կառույց՝ 2020 թվականից կենտրոնն արդիականացրել
է իր դասավանդման մեթոդներն ու դարձրել ժամանակի մարտահրավերներին համապատասխան ոչ
միայն կրթական, այլ կոնցեպտուալ մոտեցումներով։ Կենտրոնն այսօր ունի ծրագրեր՝ նախատեսված
երեխաների, մեծահասակների և ներառական խմբերի համար։ Հիմնական կրթական ծրագրերը ներառում
են արվեստի տարբեր ուղղություններ՝ կերպարվեստ, կատարողական արվեստ, երաժշտարվեստ։
Կենտրոնի
երևանյան ստորաբաժանումներն են
ԳԱԿ Թանգարանը, Պատկերասրահը,
Փոքր թատրոնը, Արվեստանոցները,
Կատարողական արվեստների ներառական
կենտրոնը, Մետրո թատրոն-ստուդիան, Պարի դպրոցը
և Ազգային նվագարանների երաժշտական
դպրոցը:
Կենտրոնը
ունի նաև մասնաճյուղեր Հայաստանի տարբեր մարզերի քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում,
Մեղրիում, Սևանում, Դիլիջանում, Բերդում և Գորիսում։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթիից
կիրակի՝ 11:00-20:00
ՄՈՒՏՔ
Մուտքի
տոմս՝ 1000 դրամ
Մինչև
12 տ. Երեխաներ՝ անվճար
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն – 2000 դրամ
Օտար
լեզուներ – 3000 դրամ