ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի պատմության թանգարանի առաքելությունն է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը:
Հայաստանի
պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի համար
439 օրենքով (09.09.1919): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Բացվել
է այցելուների համար 1921 թ. օգոստոսի 20-ին։ Կրել է անվանափոխություններ. Հայաստանի
պետական կենտրոնական (1922), Կուլտուր-պատմական (1931), Պատմական (1935), Հայաստանի
պատմության պետական թանգարան (1962) և Հայաստանի պատմության թանգարան (2003)։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պատմության թանգարանն ազգային նշանակության մշակութային կազմակերպություն է, որն ավելի քան մեկ դար շարունակ ձեռք է բերում, հավաքում, հայտնաբերում, հաշվառում, պահպանում, ուսումնասիրում, մեկնաբանում և ցուցադրում Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներ՝ նպաստելով գիտության, կրթության, զբոսաշրջության զարգացմանը։ Ավելի քան չորս հարյուր հազար հնագիտական, ազգագրական, դրամագիտական և այլ հավաքածուների հիման վրա է թանգարանը փորձում կամրջել անցյալն ու ապագան։ Թանգարանային հավաքածուն արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից (մեզանից մեկ միլիոն ութ հարյուր հազար տարի առաջ) մինչև մեր օրերը։