ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Հայաստանի ազգային պատկերասրահ


Հայաստանի ազգային պատկերասրահը Հայաստանում կերպարվեստի խոշորագույն և հայկական արվեստի հավաքածուով աշխարհի ամենամեծ թանգարանն է:


Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը: Թանգարանի տնօրեն է նշանակվում Մարտիրոս Սարյանը, իսկ գեղարվեստի բաժնի վարիչ` նկարիչ Վրթանես Ախիկյանը: Պետական թանգարանը գտնվում էր Աստաֆյան (Աբովյան) փողոցում, արական գիմնազիայի համար նախատեսված երկհարկանի տուֆակերտ շենքում:

Թանգարանի շենքում գործում էին նաև հանրային գրադարանը և համերգասրահը: Բացի այդ, այստեղ ապաստան էին գտել Արևմտյան Հայաստանից գաղթած որբ երեխաները: Թանգարանի շենքը վերամշակել ու ավարտին են հասցրել Մարկ Գրիգորյանը և Էդուարդ Սարապյանը։ 

Հայաստանի ազգային պատկերասրահը որպես Հայաստանի առաջին պետական թանգարան այցելուների համար պաշտոնապես բացվել է 1921 թվականի օգոստոսի 14-ին:


ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է հայկական և արտասահմանյան կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ավելի քան 42 000 ցուցանմուշ, ինչպես նաև հայ և օտարերկրացի անվանի արվեստագետներին, կարևոր իրադարձություններն ու դրվագները ներկայացնող փաստավավերագրական ու գեղարվեստական արժեք ունեցող լուսանկարների, նոթատետրերի ու նամակների, հոդվածների ու անձնական իրերի շուրջ 200 000 բացառիկ նմուշ։ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն ներառում է հանրահայտ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Դոնատելլոյի, Տինտորետտոյի և այլ հանրաճանաչ հեղինակների գլուխգործոցները:

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ



Արամի փող. 1
+37410 580 812