ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Գրատպության թանգարանի
հավաքածուի օնլայն ցուցադրությունը
2012
թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ հայերեն առաջին
գրքի տպագրության 500-ամյակի տոնակատարության առթիվ։ Այս միջոցառումների ընթացքում
որոշվեց ստեղծել Գրատպության թանգարան Հայաստանի ազգային գրադարանում, որն ունի հայկական
տպագրության ամենամեծ հավաքածուն։
2017
թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր
տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը։ Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը
ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում։ «Գրի ակունքները» սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:
«Հայոց այբուբենը» սրահում ներկայացված են գրչության
տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։ «Հայ
գրատպության առաջնեկները» սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»
(Վենետիկ, 1512), Ոսկանյան Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-68), առաջին տպագիր քարտեզը՝
«Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը»
(Մադրաս, 1794-96): «Հայկական գրատպության սփյուռք» սրահում ներկայացված են այն հիմնական
օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում
կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։ «Գրահրատարակչություն» սրահում
ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների
նկարներ։ Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը։
«Գրի հավերժությունը» սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի
տարածքում։
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից կիրակի 10:00-16:00
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ – 700 դրամ
Դպրոցականներ, ուսանողներ –400 դրամ