ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Իլյուզիաների Թանգարան


Իլյուզիաների թանգարանը կրթաժամանցային յուրահատուկ վայր է, որի հիմնական նպատակն է կրթել այցելուներին՝ գիտական երևույթները ներկայացնելով մատչելի ձևով։


Իլյուզիաների թանգարանը բացվել է 2024 թվականին։ Կրթությունն ու ժամանցը համադրող այս վայրում միախառնվում են ֆիզիկան, մաթեմատիկան, հոգեբանությունն ու արվեստը՝ ստեղծելով գիտության և զվարճանքի զարմանահրաշ աշխարհ։

Թանգարանն առաջարկում է հետաքրքիր ցուցադրություններ հիմնված գիտական ու հոգեբանական մի շարք առանձնահատկությունների վրա, որոնք  ոչ միայն կրթում են, այլև զվարճացնում այցելուներին։ Այս ամենը հիանալի հնարավորություն է ստեղծում ուսումնասիրելու գիտության գաղտնիքները, զգալու իլյուզիաների ու ֆիզիկական երևույթների ազդեցությունը՝ ապահովելով անմոռանալի փորձառություն։

Թանգարանը ներառում է շուրջ 70 ցուցանմուշներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի բացահայտելու այն ամենը, ինչը իրականության սահմաններից դուրս է թվում։ Թանգարանում գործում են 10 «կախարդական» սենյակներ՝ շրջված սենյակը, արվեստանոցը, մարզասրահը և այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկությունը։

Խաբկանքների այս զարմանալի աշխարհը ոչ միայն շփոթեցնում է այցելուների զգայարանները, այլև զվարճացնում, զարմացնում և կրթում։

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Երկուշաբթիից կիրակի՝ 11:00-22:00

ՄՈՒՏՔ


Մեծահասակներ - 6500 դրամ
Դպրոցականներ, ուսանողներ - 5000 դրամ
Ընտանեկան փաթեթ  19 000 դրամ
Մինչև 100 սմ հասակ ունեցող երեխաներ – անվճար

Փոքր խումբ (4-12 անձ)՝

  • Դպրոցականներ, ուսանողներ  4500 դրամ
  • Մեծահասակներ  5500 դրամ

Մեծ խումբ (13 և ավելի անձ)՝

  • Դպրոցականներ, ուսանողներ – 4000 դրամ
  • Մեծահասակներ  4500 դրամ


Եզնիկ Կողբացի փողոց 83/10
+374 33 106 006