ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ


1977


Պետ. ցուցիչ՝ 1.12.10.4

Քանդակագործ՝ Վահան Խաչիկյան

Ճարտարապետ՝ Ֆելիքս Զարգարյան


Հուշարձանը գտնվում է Հաղթանակ զբոսայգում: Կերտվել է 1974 թ., տեղադրվել՝ 1977 թ.: Բազալտով սալարկված կլոր հարթակի կենտրոնում բարձրանում է Արմավիրի նարնջագույն տուֆից կերտված քանդակագործական մոնումենտալ հորինվածքը: Այն բաղկացած է բռունցքները սեղմած և բաց ափերը վեր պարզած ձեռքերից: Հուշարձանի հիմքի կողային քարերից մեկի վրա հայերենև ռուսերեն գրված է՝ «ԹՈՂ ԵՐԲԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ, ԹՈՂ ՈՉ ՈՔ ՈՐԴԻ ՉԿՈՐՑՆԻ»: Մեկ այլ քարի վրա փորագրված է քանդակագործի անունը՝ ՎԱՀԱՆ ԽԱՉԻԿՅԱՆ:
Քանդակի բարձրությունը 8,2 մ է, այն նման է կոտրված ճյուղերով ծառի: Հեղինակն այդպես է պատկերացրել և մեկնաբանել պատերազմը: Հսկայական մկանուտ ձեռքերը կարծես աղաղակում են պատերազմի սարսափների մասին և խաղաղության կոչ են անում: Ձեռքերի արտահայտչականությունն առավել ընդգծվում է դրանց ողորկության և հիմքի քարերի պակաս սրբատաշության հակադրությամբ: Հուշարձանը հակապատերազմական քարոզչության վառ օրինակ է:


Հաղթանակի զբոսայգի