ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Կարեն Դեմիրճյանի թանգարան


Կարեն Դեմիրճյանի թանգարանը ցուցադրում, ուսումնասիրում և հավերժացնում է հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի ազգային, պետական և քաղաքական խոշորագույն գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը:


Կարեն Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է 2001 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարության N9 որոշմամբ:Թանգարանում կազմակերպվում են գիտաժողովներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ:

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Կարեն Դեմիրճյանի թանգարանում ներկայացված են Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի՝ 1960–1990 թթ. պատմության հիմնախնդիրները: Թանգարանում ցուցադրվում են Կ. Դեմիրճյանի աշխատանքային օրագրերը (ձեռագիր), պետական պարգևները, ձեռագիր հուշագրությունները, անձնական իրերը, ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղարի աշխատասենյակի կահույքը:

Առանձնակի ուշադրության է արժանի Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որը պահվում է թանգարանի ֆոնդում:


ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Երկուշաբթիից շաբաթ՝ 11:00-17:00


ՄՈՒՏՔ


Մուտքը՝ անվճար


Ղ. Փարպեցու փող. 7
+37410 531 710, +37410 535 521