ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀԵՌՈՒՍՏԱԿԵՆՏՐՈՆ
1957-1963
Պետ. ցուցիչ՝ 1.9.3
Ճարտարապետ՝ Օնիկ Դոխիկյան
Կոնստրուկտոր՝ Ստասյուկ
Գտնվում
է հին Նորքի բարձունքում: Հեռուստակենտրոնի նախագիծը մշակվել և իրականացվել է
1957-1963 թթ.՝ ՀԽՍՀ Կապի նախարարության և ՀԽՍՀ Ռադիոհաղորդումների ու հեռուստատեսության
պետական կոմիտեի պատվերով։ Նախագծի տեխնոլոգիական և սանիտարատեխնիկական հատվածները
մշակվել են Մոսկվայում։ Շինարարությունն իրականացրել է ՀԽՍՀ Շինարարության նախարարության
N 3 տրեստը: Առաջին կառույցներն են եղել տեխնիկական կայանի շենքը, ստուդիայի գլխավոր
մասնաշենքը: 1970-ական թթ. կինոարտադրության բուռն զարգացման հետ կապված՝ կառուցվել
են կինոարտադրության շենքը և դրամատիկական ստուդիան: Այդ ժամանակ տեղադրվել է 200 մ
բարձրությամբ հեռուստաաշտարակը, որը 1980-ական թթ․ փոխարինվել է 350 մ բարձրությամբ նոր աշտարակով:
Գլխավոր
մասնաշենքն ուղղանկյուն հատակագծով շինություն է, որի կենտրոնում հեռուստակենտրոնի՝
12 մ բարձրությամբ և 600 մ2 տարածք զբաղեցնող ընդարձակ սրահն է։ Վերջինիս
չորս կողմերում՝ շենքի 5 հարկերում տեղակայված են դերասանական, խմբագրական, վարչական,
տեխնիկական սարքավորումների սենյակները։ Նախասրահի ինտերիերը լուծված է որմնասյուներով
և խճանկարներով։ Շենքի անկյունային մասերում տեղադրված աստիճանավանդակները պատված են
սպիտակ մարմարով։ Գլխավոր ճակատը հարդարված է 16 մ բարձրությամբ հզոր սյուներով։ Կառուցված
է Նոյեմբերյանի ֆելզիտից՝ միդիս շարվածքով։