ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԱՐՔՈՒՆԱԿԱՆ ՊԱԼԱՏ ԵՎ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ԳԱՆՁԱՏՈՒՆ


1901


Պետ. ցուցիչ՝ 1.6.102.4

Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան, Ն. Կիտկին


Գտնվում է Անդրեյ Սախարովի հրապարակում: Որպես պալատ գործել է մինչև 1918 թ: Շինարարությունն սկսվել է 1900 թ. և ավարտվել 1901 թ.: Երկհարկանի, նկուղով կառույց է: Հատակագիծն ունի բարդ երկրաչափական պատկեր: Գլխավոր մուտքը Նալբանդյան փողոցից է՝ շքասրահով և եռաթռիչք սանդուղքով: Առաջին և երկրորդ հարկերում տեղակայված էին բաժանմունքներն ու հաշվապահական սենյակները, դրամախցերը, պաշտոնատարության սրահը, կառավարչի և գանձապետի առանձնասենյակները, ինչպես նաև ծառայողական այլ սենյակներ։ Գետնահարկում գտնվում էին սուրհանդակների և ցրիչների սենյակները, արխիվը, օժանդակ տարածքները և այլն։

Շենքի հարավարևելյան թևն իր լուծմամբ և պատկերով առանձնանում է հիմնական ծավալից՝ աստիճանավանդակով։ Անդրեյ Սախարովի անվան հրապարակից մեկուսի երկու մուտք տանում էին գանձապետի և կառավարչի բնակարաններ։ Շենքը շարված է կոպտատաշ տուֆով: Փողոցահայց ճակատները երեսապատված են երևանյան սև տուֆով: Պատշգամբները փայտից են:

Շենքն արժեքավոր է որպես XIX դարավերջի և XX դարասկզբի ճարտարապետական հուշարձան։ Ուշագրավ է ապակեպատ պատշգամբը, որը Երևան քաղաքի այդ ժամանակաշրջանի պահպանված ճարտարապետության միակ նմուշն է:


Նալբանդյան փող. 48