ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


1942


Պետցուցիչ՝ 1643

Ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան


Գտնվում է Մաշտոցի պողոտայում: Նախագծումը սկսվել է 1937 թ., իսկ շինարարությունն ավարտվել՝ 1942 թ.: Շենքը քառահարկ է: Հիմնական ծավալը Մաշտոցի պողոտայի, մյուսները` Մոսկովյան և Իսահակյան փողոցների վրա են։ Բնակելի են 2-4-րդ հարկերը: ։ Շենքը բաղկացած է 52 բնակարանից։ Օգտագործված են դասական ոճին բնորոշ տարբեր ճարտարապետական հնարքներ: Շինանյութերն են՝ գորշ բազալտը և վարդագույն ֆելզիտը։

Շենքի առաջին հարկում գտնվել է երևանցիների սիրելի սրճարաններից մեկը՝ «Сквознячок» («Միջանցահովիկը»)։ Այստեղ էին գտնվում նաև Արվեստի աշխատողների տունը և «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրությունը։

Շենքը կառուցվել է դերասանների և արվեստի աշխատողների համար։ Այստեղ են ապրել  հայ բեմի ականավոր վարպետներ և մշակույթի գործիչներ: Շենքի ճակատներին ամրացված են Հրաչյա Ներսիսյանին, Շարա Տալյանին, Վավիկ Վարդանյանին, Դավիթ Մալյանին, Գուրգեն Գաբ­րիելյանին, Աշոտ Սաթյանին, Միքայել Մալունցյանին, Վաղարշ Վաղարշյանին, Ավետ Ավետյանին, ՍՍտեփանյանին նվիրված հուշատախտակներ: 

Դերասանների տունը 1930-1950-ական թթ. Երևանի ակնառու կառույց­ներից է: 


Մաշտոցի պող. 48