ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1621

Ճարտարապետ՝ Բորիս Մեհրաբյան


Երկհարկ շենքը գտնվում է Ագաթանգեղոսի փողոցում՝ «Ռոսիա» կինոթատրոնի հարևանությամբ: Կառուցվել է Երևանի 1906-1911 թթ. գլխավոր հատակագծի հեղինակ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Երևանի 1905-1908 թթ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի համաձայն՝ տունը պատկանում էր Բաբաևներին, ուներ 19 սենյակ, խոհանոց և տնամերձ հողամաս։ Բազմաֆունկցիոնալ, գործարարական մակե­րեսներով եկամտաբեր տուն էր։ Խորհրդային կարգերի հաստատման ժամանակ պատկանել է Կարագաշյանին։ Ազգայնացվել է 1925 թ.: Նույն տարում տան առաջին հարկում եղել են արհեստանոցներ, երկրորդ հարկում գործել է մանկատուն: 1980-ական թթ. շենքում տեղակայված էր թիվ 16 պրոֆտեխնիկական ուսումնարանը: Այժմ գործում է Ջիվանու ան­վան աշուղական դպրոցը (1997): 

Շենքի հատակագիծը ձգված ուղղանկյուն է։ Փողոց նայող ճակատը երեսապատված է երևանյան սրբատաշ տուֆով և քանդակազարդ է:


Ագաթանգեղոսի փող. 3