ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՎԼԱԴԻՄԻՐ ԲՐԱԺՆԻԿՈՎԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ


XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.6.20

Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան


Գտնվում է Աբովյան և Հերացի փողոցների խաչմերուկում: Պատկանել է Երևանի արական դասական գիմնազիայի տնօրեն, Հռիփսիմյան իգական գիմնազիայի մանկավարժական խորհրդի  նախագահ, պատվավոր հաշտարար դատավոր Վլադիմիր Օսիպի Բրաժնիկովին:

1895 թ. Բրաժնիկովն Աբովյան (նախկինում՝ Աստաֆյան) փողոցի վերջում գնել է հողամաս, որտեղ XX դարասկզբին կառուցել է մի հարկանի տուն (նախագծի հեղինակ՝ Վասիլի Միրզոյան): Տունն ազգայնացվել է 1922 թ.: Հետագայում տունը հատկացվել է քաղաքային առաջին հիվանդանոցին, որի համար 1920-ական թթ. կառուցվել է շենքի երկրորդ հարկը: 1925 թ. այստեղ բացվել է պետական համալսարանի երկրաբանության թանգարանը: Բրաժնիկովի տանն են տեղավորված եղել ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և երկրաբանության ինստիտուտները (1950-1970-ական թթ.): Կառուցված է երևանյան սև տուֆից:


Աբովյան փող. 68