ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻ (ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ) ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


1933


Պետ. ցուցիչ՝ 1.6.19

Ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան


Գտնվում է Աբովյան փողոցում: Նախագծվել է 1932 թ., կառուցվել 1933-ին: Հայտնի է «Պրոֆեսորների տուն» կամ «Մասնագետների տուն» անուններով:

Երկմաս, հինգհարկանի շենք է ` երկու և երեք սենյականոց բնակարաններով: Երեք սենյականոց բնակարաններում նախատեսված էր նաև տնային աշխատողի սենյակ, որը նորություն էր նախագծման մեջ: Հինգերորդ հարկում նկարիչների արվեստանոցներն են:

Այս շենքում են ապրել հայոց մշակույթի և գիտության նշանավոր գործիչներ՝ ճարտարապետներ, գրողներ, երգահաններ, նկարիչներ, բժիշկներ՝ Համբարձում Քեչեկը, Գրիգոր Ղափանցյանը, Արսեն Տերտերյանը, Ստեփան Զորյանը, Գևորգ Աբովը, Սեդրակ Առաքելյանը, Գաբրիել Գյուրջյանը, Ռուբեն Դրամբյանը, Միքայել Մազմանյանը, Գևորգ Քոչարը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Հայկանուշ Դանիելյանը, Հարո Ստեփանյանը:

Շենքի առջև տեղադրված է հայ մշակույթի երախտավորներին նվիրված հուշակոթողը:


Աբովյան փող. 32