ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ (ՀՕԿ) ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


1928


Պետ. ցուցիչ՝ 1.6.17


Գտնվում է Աբովյան փողոցում: Նախագիծը  կատարվել է արտերկրում, գծագրերի վրա նշված է «Վարպետ Գարեգին» անունը: Սկզբնական նախագծով տունը նախատեսված էր որպես երկհարկանի, սակայն շինարարության ընթացքում ավելացվել է երրորդ հարկը:

Այս տանն են ապրել հայ մշակույթի անվանի գործիչներ երգահան Սպիրիդոն Մելիքյանը, դերասաններ Միքայել Մանվելյանն ու Արման Կոթիկյանը, գրողներ Դերենիկ Դեմիրճյանը, Նաիրի  Զարյանը, Վահան Միրաքյանը:

Շենքի առջև տեղադրված է Դերենիկ Դեմիրճյանին նվիրված հուշասյուն (1977, մոխրագույն գրանիտ, ճարտարապետ՝ Ռազմիկ Ալավերդյան), իսկ անվանի գրողի բնակարանը 1977 թ. վերածվել է տուն-թանգարանի:


Աբովյան փող. 29