ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ


1926


Պետ. ցուցիչ՝ 1.6.6

Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

 

Շենքը գտնվում է Աբովյան և Տերյան փողոցների միջև՝ Վիկտոր Համբարձումյանի անվան պուրակում։ Կրում է աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը։ Նախագծվել է 1921 թ.։

Երևանի առաջին գլխավոր հատակագծով (1924) ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից նախատեսված Ուսանողական թաղամասի հորինվածքային կենտրոնն է։ Շենքը ծառայել է որպես Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնի ուսումնական բազա։ Այստեղ տեղակայված էր նաև ԽՍՀՄ արհեստական արբանյակների Երևանի դիտման կայանը (հիմնադրվել է 1957 թ.)։

Կառույցի հորինվածքը կազմված է միմյանց հետ համակցված ուղղանկյուն երկհարկանի և գլանաձև ծավալներից՝ շարժական գմբեթով։ Շենքը քարակերտ է։ Որպես շինանյութ օգտագործվել են Արթիկի սրբատաշ տուֆը և կոպտատաշ բազալտը։

Աստղադիտարանը Ալեքսանդր Թամանյանի՝ Հայաստանում իրականացված ուշագրավ գործերից մեկը՝ կառուցված դասական ճարտարապետության ավանդույթներով և առանձնացող հստակ ծավալատարածական լուծումներով։


Աբովյան փող. 43