ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
1958, 1970-ականներ
Պետ. ցուցիչ՝
1.6.1
Ճարտարապետ` Սամվել Սաֆարյան
Նկարիչ՝ Վանիկ Խաչատրյան (Վան Խաչատուր)
ՀՀ
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության և գիտահետազոտական ինստիտուտների
շենքերի համալիրը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտա 24 հասցեում։
ՀՀ
Գիտությունների ազգային ակադեմիայի շինարարությունը սկսվել է 1948 թ. և ավարտվել
1958 թ.։ 1970-ական թվականներին, ակադեմիայի կազմում գործող հաստատությունների ցանցի
ընդլայնման կապակցությամբ, տարածքի վերջնամասի ազատ հատվածներում կառուցվել են երկու
բազմահարկ մասնաշենքեր (արվեստի, պատմության և արևելագիտության ինստիտուտների շենքերը,
ինչպես նաև գրադարանը)։
Համակառույցի
կենտրոնում գտնվում է նախագահության մասնաշենքը։ Դրան զուգահեռ կառուցված են մաթեմատիկայի,
մեխանիկայի և երկրաբանության ինստիտուտների երկու միանման կողային մասնաշենքերը (նախագծման
աշխատանքներին մասնակցել է նաև ճարտարապետ Մակաբե Մանուելյանը)։
Նախագահության
մասնաշենքի առաջին հարկի նախասրահում տեղադրված են «Մեսրոպ Մաշտոց» և «Մովսես Խորենացի»
որմնապատկերները (1958, նկարիչ՝ Վան Խաչատուր), իսկ նիստերի մեծ դահլիճում՝ գիտության
անվանի ներկայացուցիչների գիպսե բարձրաքանդակները (1958, քանդակագործ՝ Արա Սարգսյան)։
Մասնաշենքերի
միջանկյալ տարածությունը ձևավորված է որպես շատրվաններով այգի։