ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԿԱՆԱԶ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ
1958
Պետ. ցուցիչ՝ 1.3.18
Ճարտարապետներ` Սոս Մանուկյան, Վիլեն Տոնիկյան
Քանդակագործ՝ Գրիգոր Բադալյան
Գտնվում
է Ազատության պողոտայում: Եղել է Քանաքեռի ալյումինի գործարանի (Канакерский
алюминиевый завод – КАНАЗ, ԿԱՆԱԶ) մշակութային օջախը (ակումբը):
Շենքը
քառահարկ է, ունի ուղղանկյանը մոտ հատակագիծ։ Գլխավոր առանցքով տեղադրված են նախասրահը՝
անկյուններում սանդուղքներով, ինչպես նաև բեմահարթակով և օթյակներով 600-տեղանոց դահլիճը։
Դահլիճից ձախ գտնվում է կամարակապ ամառային բաց ճեմասրահը, իսկ աջ կողմում՝ չորրորդ
հարկում, ակումբային սենյակներն են։
Շենքի
գլխավոր ճակատը լուծված է սյուներով և խոյակներով ձևավորված դեկորատիվ կամարաշարով։
Կամարաշարի երկու կողմերում տեղադրված են բանվորի և կոլտնտեսուհու քանդակները (քանդակագործ՝
Գրիգոր Բադալյան)։ Ճակատն ավարտվում է ճակտոնով, որն ունի ատամնաշար քիվ։
Շինանյութը
Արմավիրի տուֆն է։ Շենքն արտաքուստ և ներքուստ ունի վարդագույն, բաց նարնջագույն, շագանակագույն
և մուգ կարմիր գունային համադրություններ։
Շենքը
կառուցված է ազգային ճարտարապետության տարրերի օգտագործմամբ։