ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1967
Քանդակագործ՝ Արշամ Շահինյան
Նյութ՝ բազալտ
13-րդ
դարի երկրորդ կեսի կիլիկյան հայ մանրանկարիչ և գրիչ Թորոս Ռոսլինի հուշարձանը տեղադրվել
է 1967 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։ Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն
ընթացել է Հռոմկլայում: Նա
մեծ համբավ է վայելել, աշխատել է արքունական ընտանիքի, իշխանների և բարձրաստիճան հոգևորականների
պատվերով: Բազալտե արձանը ունի 3,4 մետր բարձրություն:
Մաշտոցի պող.