ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2001


Քանդակագործ` Տիգրան Արզումանյան


Հայ հայտնի գործարար և բարեգործ,  Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից և առաջին նախագահ, հայկական ազգային շարժման առաջնորդներից Պողոս Նուբար փաշայի (Պողոս Նուբար Նուբարյան, 1851-1930) շնորհիվ է կառուցվել Նուբարաշեն բնակելի թաղամասը (հիմնադրումը՝ 1930, նախագիծը՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի), որտեղ բնակություն են հաստատել Հունաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից և Բուլղարիայից հայրենադարձված հայեր:

 Բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է գրանիտե բարձր ու սրբատաշ պատվանդանին: Պողոս Նուբար փաշայի դիմագծերը ռեալիստական են: Պատվանդանի դիմային ճակատին բրոնզե տառերով գրված է. ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ ՆՈՒԲԱՐՅԱՆ:


Նուբարաշենի 10-րդ փողոց