ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՑԻՆԵՐԻՆ
1973
Պետ. ցուցիչ՝ 1.10.1
Հուշարձանը
գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում: Կանգնեցված է բարձր
պատվանդանի վրա: Կերտված է բազալտից: Ներկայացված է երիտասարդ զինվորը՝ թիկնոցն ուսերին,
2 ձեռքով սրին հենված: Հայացքն արտահայտում է հայրենիքի համար կռվելու և զոհվելու պատրաստ
մարտիկի անկոտրում կամք ու վեհություն: Պատվանդանին փորագրված է՝ 1941-1945:
Նուբարաշեն թաղամաս