ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2003
Պետ. ցուցիչ՝ 1.1.17
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան
Հայոց
ցեղասպանություն վերապրած հայ վրիժառու, ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Նեմեսիս»
գործողության մասնակից, ՀՅԴ անդամ Սողոմոն Թեհլերյանի (1896-1960) կիսանդրին գտնվում
է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Էստոնական և Առաքելյան փողոցների խաչմերուկում:
1921 թ. մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում դեմ առ դեմ դուրս գալով սպանել է երիտթուրքական կառավարության ներքին գործերի նախարար և 1915 թ. Հայոց ցեղասպանության
գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային: Դատավարության ժամանակ ներկայացված ցեղասպանության անհերքելի փաստերի
առկայության հիման վրա, ինչպես նաև՝ Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշման տակ
Բեռլինի դատարանը նույն տարվա հունիսի 2-ին արդարացրել է նրան:
Կիսանդրին
կերտված է միակտոր բազալտից: Դիմային կենտրոնական հատվածում արձանագրված է. ՍՈՂՈՄՈՆ
ԹԵՀԼԵՐՅԱՆ: