ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2003


Պետ. ցուցիչ՝ 1.1.17

Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան


Հայոց ցեղասպանություն վերապրած հայ վրիժառու, ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Նեմեսիս» գործողության մասնակից, ՀՅԴ անդամ Սողոմոն Թեհլերյանի (1896-1960) կիսանդրին գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Էստոնական և Առաքելյան փողոցների խաչմերուկում: 1921 թ. մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում դեմ առ դեմ դուրս գալով սպանել է երիտթուրքական կառավարության ներքին գործերի նախարար և 1915 թ. Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային: Դատավարության ժամանակ ներկայացված ցեղասպանության անհերքելի փաստերի առկայության հիման վրա, ինչպես նաև՝ Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշման տակ Բեռլինի դատարանը նույն տարվա հունիսի 2-ին արդարացրել է նրան:

Կիսանդրին կերտված է միակտոր բազալտից: Դիմային կենտրոնական հատվածում արձանագրված է. ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ:


Շինարարների փողոց