ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ


1941, 1982


Պետ. ցուցիչ՝ 1.5.12

Քանդակագործներ՝ Արմեն Սամվելյան, Արտաշես Հովսեփյան


Զինվորական հուշահամալիրը գտնվում է Երևանի կենտրոնական գերեզմանատանը: Զբաղեցնում է 17,6 x 10,1 մ տարածք: Դեռևս Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945) այստեղ են հուղարկավորվել Երևանի զինվորական հիվանդանոցներում մահացած հայ և օտարազգի զինվորներն ու սպաները: 1980-1982 թթ. ստեղծվել է զինվորական հուշահամալիր, որի համար հիմք են ընդունվել արդեն ձևավորված գերեզմանները:

Համալիրի մաս են կազմում հուշապատը, հուշակոթողը՝ զինվորների քանդակներով և դեպի կոթող տանող բազալտե սալիկապատ ճանապարհի երկու կողմում տեղադրված տապանաքարերը (26 շարք, յուրաքանչյուրում՝ 10-ական), որոնց վրա ռուսերենով գրված են զոհվածների անունները: Իբրև շինանյութ՝ օգտագործվել են տուֆը, բազալտը և այլն:

Զինվորական գերեզմանոցում են թաղված Խորհրդային Միության հայ հերոսներ,  խորհրդային բանակի նշանավո հայ գործիչներ, հայ և օտարազգի զինվորներ ու սպաներ՝ ԽՍՀՄ հերոս, գեներալ-մայոր Աշոտ Ղազարյան (1921-1995), Թամանյան N 89 հայկական դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան (1907-1982), ԽՍՀՄ հերոս Աշխարհաբեկ Ղազարյան (1921-1986), ԽՍՀՄ հերոս, գնդապետ Անդրանիկ Մանուկյան (1916-1986), ԽՍՀՄ հերոս, գնդապետ, հնագետ Գեդեոն Միքայելյան (1907-1985), ԽՍՀՄ հերոս, գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյան (1900-1984), ԽՍՀՄ հերոս, գնդապետ Գեորգի Հակոբյանց (1920-1976), գեներալ-մայոր Նիկոլայ Նովիցկին (-1945, տեղափոխված Մանկական զբոսայգուց), ավիացիայի գեներալ-մայոր Արամ Սարկիսյան (Սարգսյան) (1922-1985), ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ռուբեն Բարսեղյան (1933-2006), ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Գագիկ Մխոյան (1950-2009) և ուրիշներ:


Կենտրոնական գերեզմանատուն