ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄՓՌԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2018


Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան


Հայկական գամփռի արձանը տեղադրված է Օղակաձև զբոսայգում՝ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում: Այն Ամստերդամի հայ համայնքի նվերն է Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ։ Քանդակը պատրաստված է բրոնզից (160 x 100 x 40 սմ): Պատվանդանի վրա հայերեն և անգլերեն գրված է.

ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ 2800-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ:

Քանդակը կանգնեցվել է ի պատիվ «Գամփռ» (Գելխեղդ) տեսակի շան, որը հայերը հազարամյակներ շարունակ բուծել են Հայկական լեռնաշխարհում, և որին Միջազգային Կինոլոգիական Միությունը 2011 թ. փետրվարի 10-ին ճանաչել է որպես Հայաստանի ազգային, բնիկ ցեղատեսակ:


Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկ