ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1999
Պետ.ցուցիչ՝ 1.6.144
Ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան
Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան
Հայ
մեծանուն բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի (1885-1920) հուշարձանը գտնվում է Օղակաձև
զբոսայգում՝ Տերյան փողոցին հարող հատվածում: Կանգնեցվել է 1999 թվականին, հանդիսավոր
բացումը տեղի է ունեցել 2000 թ. փետրվարի 9-ին՝ բանաստեղծի ծննդյան 115-ամյակի օրը։
Մոխրագույն միակտոր բազալտից կերտված արձանը տեղադրված է սրբատաշ բազալտե հարթակի վրա։
Տերյանը ներկայացված է նստած դիրքով՝ գլուխը թեքած դեպի ձախ ուսը, ձախ ձեռքով հենված
է քարին, իսկ աջ ձեռքում պահում է գիրքը։ Քանդակը աչքի է ընկնում հագուստի մանրամասներով: Արձանի բարձրությունը 3 մետր է։
Չինար այգի