ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆ-ՍՈՉԻ ՉՎԵՐԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2008


Քանդակագործ՝ Արման Վահանյան

Ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան

2006 թվականին Սև ծովում վթարի ենթարկված Երևանից Սոչի մեկնող մարդատար ինքնաթիռի 113 ուղևորների և անձնակազմի անդամների հիշատակին նվիրված հուշարձանը գտնվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում: Կառուցված է դեղին տուֆից: Հուշահամալիրի վրա պատկերված է թռչող թռչունների երամ, որը խորհրդանշում է ողբերգական վթարի հետևանքով կորցրած կյանքերը։ Թռչունները դիրքավորված են այնպես, կարծես թռչում են դեպի երկինք:


Գալշոյան փողոց