ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը պահպանում և հանրահռչակում է հայ նոր ճարտարապետության հիմնադիր, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգությունը:
Ալեքսանդր
Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը հիմնադրվել է 1990 թվականին
Աշոտ Հայկազուն Գրիգորյանի կողմից:
Թանգարանի
դիմաց տեղադրված է Ալեքսանդր Թամանյանի կիսանդրին, քանդակագործը Արտաշես Հովսեփյանն
է:
Թանգարանն
ուրույն տեղ է գրավում Երևանի մշակութային կյանքում: Այստեղ իրականացվում են ցուցահանդեսներ
ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարական արվեստի թեմաներով։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում պահվում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարական արվեստի պատմության, ինչպես նաև հայրենիքում և արտերկրում ստեղծագործող հայազգի ճարտարապետների գործունեության վերաբերյալ բարձրարժեք նյութեր:
Թանգարանը պահպանում և հանրահռչակում է հայ
նոր ճարտարապետության հիմնադիր, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի
ստեղծագործական ժառանգությունը, հավաքագրում է ճարտարապետի կյանքին ու գործունեությանը
վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական
այլ նյութեր, դրանց հիման վրա իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ: Թանգարանի
հավաքածուն ներառում է ճարտարապետ-հետազոտողի Ռուսաստանում, Հայաստանում և Իրանում
ապրած տարիները լուսաբանող շուրջ 3000 փաստագրական նյութեր (հեղինակային նախագծեր,
լուսանկարներ և այլ վավերագրեր):
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից կիրակի՝ 10:00-17:00
ՄՈՒՏՔ
Մուտքը՝ անվճար