ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԴԱՎԹԱՇԵՆԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑԻ
Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: 1996
Եկեղեցին
կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Կառուցումը սկսվել է 1996 թ.` Ռուբեն
Գևորգյանի հովանավորությամբ: Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թ. հուլիսի 31-ին՝ Գարեգին
Ա կաթողիկոսի հայրապետության շրջանում: Առաջին Սուրբ պատարագը եկեղեցում մատուցվել է
2003 թ. ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակի օրը: Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն
հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին:
Եկեղեցու
նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը: Եկեղեցին գմբեթավոր է, կառուցված է մոխրագույն
տուֆից, հատակը, Սուրբ սեղանը և ավազանը մարմարապատ են: Եկեղեցու գեղեցիկ զարդաքանդակներով
փայտե դուռը պատրաստել է Արսեն Փանոսյանը:
Եկեղեցուն
կից գործում է ծխական խորհուրդ, որն իրականացնում է զանազան բարեգործական միջոցառումներ,
կազմակերպում ուխտագնացություններ: Եկեղեցուն կից գործում է Երիտասարդաց միություն: