ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՍԻՐՈՒՄ Է, ՉԻ ՍԻՐՈՒՄ


1967


Քանդակագործ՝ Թերեզա Միրզոյան

Վերականգնողներ՝ գեղանկարիչ Անուշ Առաքելյան

Քանդակագործ` Գետիկ Բաղդասարյան


«Սիրում է, չի սիրում» քանդակը գտնվում է Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում: Քանդակագործ Թերեզա Միրզոյանը քանդակը կերտել է 1967 թ. պղնձից: 1991 թ. այն կոտրել են ու գողացել: 2012 թ. Էրեբունի-Երևանի հիմնադրման 2794-ամյակի և Միրզոյանի ծննդյան 90-ամյակի առթիվ Թերեզա Միրզոյանի դուստրը՝ գեղանկարիչ Անուշ Առաքելյանը, և քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը կոտրված բնօրինակի էսքիզով կերտել են քանդակի բրոնզաձույլ կրկնօրինակը:

Գրանիտե ուղղանկյուն ցածր պատվանդանին տեղադրված է գեղանի աղջկա քանդակ՝ ծնկածալ նստած և փոքր-ինչ թեքված դիրքով: Զգեստն ընդգծում է իրանը, հայացքը մտազբաղ է: Պատվանդանի հյուսիսային նիստի փոքրիկ սալիկի վրա գրված է. «ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԹԵՐԵԶԱ ՄԻՐԶՈՅԱՆ. ՍԻՐՈՒՄ Է, ՉԻ ՍԻՐՈՒՄ»: Քանդակի բարձրությունը 1.57 մ է:


Աբովյան փողոց