ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԱՆՈՒՇ ԵՎ ՍԱՐՈ


1971


Պետ. ցուցիչ՝ 1.1.10

Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի (1890) գլխավոր հերոսների նվիրված քանդակը գտնվում է Թումանյանի անվան մանկական զբոսայգում (Թումոյի այգի): Քանդակում ընդգծված է Սարոյի և Անուշի սիրո ու միասնության գաղափարը: Տոգորված է քնարականությամբ: Քանդակվել է ամբողջական բազալտե բեկորից, ունի 2.8 մ բարձրություն: Ներքևում փորագրված է հեղինակի անունն ու քանդակի տարեթիվը՝ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ, 1971 Թ.:


Հ. Թումանյանի անվան զբոսայգի