ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1956


Քանդակագործ՝ Թերեզա Միրզոյան

Ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան


Հայազգի խորհրդային զինվոր Հունան Ավետիսյանի կիսանդրին գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 դպրոցի առջև։ Հուշարձանը տեղադրվել է 1956 թվականին։ Կերտված է բրոնզից, պատվանդանը բազալտից է:

Հունան Ավետիսյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում։ Մարտի ժամանակ իր մարմնով փակել է Նացիստական Գերմանիայի մարտական կրակակետը ու զոհվել, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում։


Բագրատունյաց փողոց