ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՊԵՊՈ


1976


Պետ. ցուցիչ՝ 1.6.139

Քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան

Ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան

Հայ մեծ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի գլխավոր հերոսին նվիրված հուշարձանը գտնվում է Անգլիական զբոսայգում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դիմաց: Նվիրված է Սունդուկյանի ծննդյան 150-ամյակին: Հուշարձանը քանդակված է բազալտի 2 կտորից, մակերեսը մշակված է հատիկավոր սկզբունքով: Ողջ հասակով կանգնած Պեպոյի քանդակն է: Վերջինս ներկայացված է ռեալիստորեն, իբրև ժողովրդի հավաքական կերպար. Պեպոն Թիֆլիսի կինտոյի հագուստով է, աջ ձեռքին՝ բարաթ, ձախին՝ գլխարկ:
Պեպոյի դեմքը վառ արտահայտված ազգային տիպ է, դիմագծերը հիշեցնում եմ Հրաչյա Ներսիսյանին, ով հիանալիորեն կերտել է Պեպոյի կերպարը Համո Բեկնազարյանի համանուն կինոնկարում (1935): Քանդակին հատուկ են ձևերի պարզությունն ու հստակությունը, դրանց ընդհանրացումը, պատկերի ամբողջականությունը:    


Անգլիական այգի