ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1996


Պետ. ցուցիչ՝ 1.6.90.5

Քանդակագործ՝ Արմեն Պողոսյան

Պատմահայր Մովսես Խորենացու (5-րդ դ.) հուշարձանը գտնվում է ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի առջև՝ Ալեք Մանուկյան 1 հասցեում:
Մեծադիր քանդակը տեղադրված է ուղղանկյուն հարթակի վրա: Կերտված է բազալտի երկու մեծածավալ կտորներից: Պատմահայրը նստած է ժայռաբեկորին, ձեռքերում՝ իր նշանավոր «Հայոց պատմություն»-ը:  Բարձրությունը մոտ 3 մ է:

Հուշարձանն աչքի է ընկնում վեհությամբ, ունի պատմական արժեք:


Ալեք Մանուկյան փողոց