ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԱՐՔ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ


2012


Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի

Ճարտարապետ՝ Ռուբեն Հասրաթյան


«Վարք հավերժության» քանդակը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում: Տեղադրվել է 2012 թ. ապրիլի 23-ին: Այն խորհրդանշում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ամենամեծ ձեռագրի՝ «Մշո ճառընտիրի» փրկելու պատմությունը։ Քանդակը բրոնզից է, բարձրությունը 3 մետր է։ Այն պատկերում է երկու կանանց, ովքեր 1915 թ. հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիր գիրքը ծանր լինելու պատճառով երկու մասի են բաժանել և փրկել թուրքական կոտորածներից։ «Մշո ճառընտիրը» ունի 660 էջ, պատրաստված է հորթի կաշվից և կշռում է 28 կիլոգրամ։ 


Տերյան փողոց