ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ռոմանտիկ երաժշտության երեկո
Մարտի 6-ին՝ ժամը 19:00 հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ վայելելու ռոմանտիկ դաշնամուրային երաժշտության երեկո:
⚜️🎹 Համերգային ծրագիրը ներկայացնում է 19-րդ դարի հայտնի և անհայտ դաշնամուրային ստեղծագործություններ, որոնք կհնչեն միջազգային մրցույթների դափնեկիր, սիրված դաշնակահարուհի, գերմանաբնակ Վարվառա Մանուկյանի կատարմամբ։ Ճանաչված երաժիշտը ստեղծագործությունները կկատարի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուին պատկանող՝ 1911 թվականի ինքնատիպ ֆրանսիական «Pleyel» ռոյալով, որի ստեղծման 115-րդ տարելիցն է լրանում:
Զարոբյան փող. 3
+37410 589 418
3000 AMD