ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Զբոսավարի միջազգային օր 2026
Հարգելի՜ գործընկերներ,
"Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան " սիրով հրավիրում է ձեզ փետրվարի 21֊ին "Զբոսավարի միջազգային օր 2026" միջոցառման շրջանակներում կազմակերպվող պանելային քննարկմանը։
Քննարկման թեման` "Արհեստական բանականությունը և զբոսավարությունը"։
Բանախոսներն են`
Սեդա Հարությունյան` AI Artist, AI Prompt Engineer
Լուսինե Գրիգորյան` Մեդիագրագիտության մասնագետ, Մեդիանախաձեռնությունների կենտրոն
Յաշա Սոլոմոնյան` ՊԶՀԱ նախագահ, զբոսաշրջության արդյունքի փորձագետ, զբոսավար
ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐ
Պանելային քննարկումը կանցկացվի Անի Գրանդ հյուրանոցի "Պանորամիկ" սրահում։
Հասցե` Հանրապետության 65
Պանելային քննարկմանն անմիջապես կհաջորդի "ՊԶՀԱ Զբոսավարի ընտրություն 2025" ամենամյա մրցանակաբաշխությունը։
Հարկավոր է նախապես գրանցվել հետևյալ հղումով և սպասել հաստատող նամակի`
https://forms.gle/Nwc8kDaHNbbA3ucHA
Հանրապետության փող. 65
+37412 770 000