ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Մոցարտի 270-ամյակին նվիրված տոնական համերգ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ «Վերելք» հիմնադրամի հետ համատեղ, սիրով հրավիրում է ձեզ միասին նշելու ավստրիացի հանճարեղ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 270-ամյակը։
Երեկոյին հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը
Մենակատար՝ Անուշ Նիկողոսյան
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Ծրագրում՝
• Էդվարդ Գրիգ` «Հոլբերգ սյուիտ»,
• Ֆելիքս Մենդելսոն` Ջութակի կոնցերտ
• Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ` Սիմֆոնիա թիվ 29
Համերգից հետո հրավիրում ենք ձեզ մնալու բեմում կայանալիք բացառիկ քննարկմանը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ, որին կհաջորդեն հյուրասիրություն և ազատ շփում՝ ստեղծելով յուրահատուկ հնարավորություն խորացնելու կապը երաժշտության և բարձր արվեստի հետ։
Վայր՝
Սիներջի բիզնես կենտրոն
Արմենակյան 2/4, 9-րդ հարկ
Երևան քաղաք