ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Արամ Սաթյան՝ հեղինակային երեկո
Նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա անվանի կոմպոզիտոր Արամ Սաթյանի հեղինակային համերգը։
🎶 Երեկոյի ընթացքում կհնչեն նրա սիրված սիմֆոնիկ, օպերային և էստրադային ստեղծագործությունները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, ՀՀ Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի և հայ անվանի դասական ու փոփ երգիչների մասնակցությամբ։
Բեմում հանդես կգան Մաշա Մնջոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Արթուր Իսպիրյանը, Սոֆյա Սայադյանը, Հովհաննես Անդրեասյանը, Ադամ Բարրոն, Լուսինե Կճոզյանը, Լիլիան Շահբազյանը և Մարիա Խանդանյանը։
🎵 Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան
🌟 «Արևիկ» անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան
Երեկոյի դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան
Դիրիժորի ասիստենտ՝ Վարդուհի Մինասյան
Մաշտոցի 46
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ «THE KID» ՖԻԼՄԻ ՑՈՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ «THE KID» («ՓՈՔՐԻԿԸ») ՖԻԼՄԸ՝
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԵՆԴԱՆԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նոյեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կցուցադրվի աշխարհահռչակ Չարլի Չապլինի «The Kid» («Փոքրիկը») լեգենդար ֆիլմը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի սիմֆոնիկ կատարմամբ։
Նախագիծն իրականացվում է Չարլի Չապլինի պաշտոնական ներկայացուցիչ՝ Roy Export S.A.S. (The Chaplin Office) ընկերության հետ համագործակցությամբ` հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով վայելելու համր կինոյի անմահ գլուխգործոցն այս բացառիկ ձևաչափով։
Միացե՛ք մեզ վայելելու համր կինոյի անմահ գլուխգործոցն ու վերապրելու կինոյի ոսկե դարաշրջանի հմայքը։
Մաշտոցի 46
ԱՄԱՆՈՐԻՆ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Մենք հավաքել ենք տարվա ամենասպասված միջոցառումները՝ սկսած մասշտաբային համերգներից և թատերական ներկայացումներից մինչև գունեղ ու կենսախինդ փառատոներ։
Ընտրեք ձեր նախասիրություններին համապատասխան ժամանցը, զգացեք քաղաքի յուրահատուկ ռիթմը և բացահայտեք Երևանի գույներն ու տրամադրությունը:
Հետևեք Երևանի մշակութային անցուդարձին և նախապես պլանավորեք ձեր հանգիստը՝ որպեսզի ոչ մի հետաքրքիր պահ բաց չթողնեք։
Երևան քաղաք
ՏՈՆԱԿԱՆ ՀԻԹԵՐ
Տոնական տրամադրություն, սիրված հիթեր և երաժշտությամբ լի անմոռանալի երեկո։
Պատրաստվե՛ք տարվա ամենավառ ու ջերմ համերգներից մեկին, որտեղ կհնչեն բոլորիս սիրելի երգերը՝ նոր շնչով, տոնական հնչողությամբ ու անկրկնելի կատարումներով։
Հայկական փոփ երաժշտության սիրված արտիստներն ու Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը կմիավորվեն մեկ բեմում՝ պարգևելու տոնական էներգիայով, գեղեցիկ երաժշտությամբ և անակնկալներով լի երեկո։
Մենակատարներ՝
Արամ MP3,Մաշա Մնջոյան, Արմեն Խորոզյան, Քրիստինե Մանգասարյան, Նաիրա Մանուչարյան, Տիգրան Քախվեջյան
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան
Նշե՛ք տոները երաժշտության ռիթմով, երգե՛ք ձեր սիրելի հիթերն ու ստեղծե՛ք նոր հիշողություններ։
ՏՈՆԱԿԱՆ ՀԻԹԵՐ՝ երեկո, որտեղ տոնն ու երաժշտությունը միավորվում են։
Մաշտոցի 46
ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ 95 Ճակատագրի երաժշտությունն ու կինոյի մեղեդիները
Երաժշտություն, որը վերածվել է հիշողության, զգացմունքի ու մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշի։
Դեկտեմբերի 18-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է բացառիկ համերգային երեկոյի՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի ծննդյան 95-ամյակին։
🎶 Այս երեկոն յուրահատուկ երաժշտական ճանապարհորդություն է դեպի կինոյի և երաժշտության աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մեղեդի պատմություն է, յուրաքանչյուր հնչյուն՝ զգացմունք։
Բացահայտեք և վերապրեք Միքայել Թարիվերդիևի անմահ երաժշտությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։
Մաշտոցի 46
ՊՐԵՄԻԵՐԱ✨ ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ — ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԻՄԵՐՍԻՎ ՇՈՈՒ ✨
Իսկ ի՞նչ, եթե հեքիաթը դուրս գա բեմից և կենդանանա մեր աչքերի առաջ… 🎄
Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի անմահ երաժշտությունը՝ կենդանի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, կհամադրվի բարձրակարգ 3D կինեմատոգրաֆիկ անիմացիայի և իմերսիվ պրոյեկցիոն տեխնոլոգիաների հետ՝ ստեղծելով մի կախարդական աշխարհ, որտեղ երաժշտությունն ու տեսողական արվեստը միավորվում են մեկ ամբողջության մեջ։
Սա պարզապես համերգ չէ։ Սա ճանապարհորդություն է դեպի երազանքների, հրաշքների և Սուրբ Ծննդյան կախարդանքի աշխարհ։ ✨
📅 Դեկտեմբերի 20 | 🕰️ 18:00
📍 Արամ Խաչատրյան համերգասրահ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
New Generation Project
DJAN AI Studio
Բեմադրող ռեժիսոր՝ Արտյոմ Բաղդասարյան
Սցենարի մշակում՝ Մարիաննա Գրիգորյան
Մաշտոցի 46
ՍԵԼԻՆ ԴԻՈՆԻ ՍԻՐՎԱԾ ԵՐԳԵՐԸ՝ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
Դեկտեմբերի 22-ին Սյուզաննա Մելքոնյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա իր առաջին մեծ մենահամերգով՝ նվիրված աշխարհի ամենասիրված երգչուհիներից մեկին՝ Սելին Դիոնին։
🎶 Համերգային ծրագրում կհնչեն Սելին Դիոնի լավագույն և ամենասիրված երգերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։
Մեկ երեկո՝ հզոր ձայնի, անմոռանալի մեղեդիների և սիմֆոնիկ հնչողության համադրությամբ։
Մաշտոցի 46
SOUNDS OF CHRISTMAS
Դեկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվում է ջերմ ու տոնական երաժշտական երեկո՝ BARBAR Project-ի և «Aria» մանկական երգչախմբի մասնակցությամբ։ ✨
Սիրված ամանորյա և սուրբծննդյան երգեր, կենդանի կատարումներ ու տոնական տրամադրություն՝ BARBAR Project-ի վոկալիստներ Վահե Մարգարյանի և Լարա Պռազյանի, ինչպես նաև «Aria» մանկական երգչախմբի մասնակցությամբ։
Մաշտոցի 46
Christmas Nutcracker: Swinging Classics
Դեկտեմբերի 24-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը հրավիրում է Ձեզ տոնական համերգի: Սիրված դասական ստեղծագործությունները կհամադրվեն սվինգի ռիթմերի ու Սուրբ Ծննդյան ջերմ տրամադրության հետ՝ ստեղծելով տոնական երեկոյի յուրահատուկ երաժշտական պատկեր։ ✨
🎷 Հայաստանի պետական ջազ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան
Մաշտոցի 46
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՄԵՐԳ
Սուրբ Ծննդյան սիրված մեղեդիները կհամախմբվեն մեկ ջերմ ու տոնական երեկոյի շուրջ:
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՄԵՐԳ: ✨
Ծրագրում՝ «Jingle Bells», «Santa, Can’t You Hear Me», «It’s Beginning to Look a Lot Like Christmas», «O Holy Night», երաժշտություն «Սառցե սիրտը», «Անաստասիա» և «Տանը մենակ» ֆիլմերից, «Silent Night», «All I Want for Christmas Is You», «Let It Snow!», «Santa Claus Is Coming to Town» և այլ սիրված ստեղծագործություններ։ 🎶
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Yang Music խումբ
Գեղարվեստական ղեկավար և երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կյոկչյան
Համերգի դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով
Տոնական շրջանն անցկացրեք ընտանիքի հետ և միասին ստեղծեք գեղեցիկ հիշողություններ։
Մաշտոցի 46
«ՏԱՆԸ ՄԵՆԱԿ»՝ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԵՎ ՖԻԼՄԻՑ ՍԻՐՎԱԾ ԿԱԴՐԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ։
Ամանորյա ամենասիրված ֆիլմի կախարդանքը կրկին վերադառնում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ պարգևելու տոնական ջերմություն, անսահման ժպիտներ և անմոռանալի հույզեր։
✨ Դեկտեմբերի 27-ին վերապրեք Քևինի զվարճալի արկածներն ու մանկության ամենաջերմ հիշողությունները բոլորովին նոր զգացողություններով։
Մեծ էկրանին կցուցադրվեն «Home Alone» ֆիլմից սիրված և հիշարժան կադրեր, իսկ Ջոն Ուիլյամսի հանրահայտ երաժշտությունը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ։
🎻 Պատկերացրեք՝ ձեր սիրելի տեսարանները մեծ էկրանին, իսկ դրանց կախարդանքը՝ կենդանի սիմֆոնիկ հնչողությամբ։ Ծանոթ մեղեդիներն ու ֆիլմի ամենազվարճալի դրվագները կմիավորվեն՝ ստեղծելով բացառիկ տոնական մթնոլորտ։
🎁 Նվիրեք ձեզ և ձեր մտերիմներին ամանորյա ամենաջերմ երեկոներից մեկը։
Մաշտոցի 46
Vienna Gala
✨🎻 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է տոնական երեկոյի` կախարդական հնչյունների և վիեննական դյութիչ միջավայրի ներքո:
📅 Հունվարի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Յոհան Շտրաուսի հանրահայտ վալսերը նրբագեղ պարերի ուղեկցությամբ կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ 🩰🎼։
Հ.Գ. Համերգին ցանկալի է ներկայանալ դասական հագուստով:
Մաշտոցի 46
HOME TECH EXPO 2027
Ապագայի տեխնոլոգիաները՝ մեկ հարկի տակ։
Տան, շենքերի և խելացի միջավայրի տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես
📌 Մարտի 26-27 , 2027
⏰ 11:00-20:00
📍 Yerevan EXPO ցուցահանդեսային համալիր (Հ․Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք)
Այստեղ դու կարող ես՝
🏠 ծանոթանալ խելացի տան և շենքերի նորագույն լուծումներին
⚡ բացահայտել էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները
🔒 գտնել անվտանգության, վերահսկման և ավտոմատացման համակարգեր
💡 ուսումնասիրել լուսավորության, կլիմայի կառավարման և «խելացի» սարքավորումների հնարավորությունները և այլն
🤝 անմիջապես շփվել ոլորտի առաջատար ընկերությունների և մասնագետների հետ
Սա պարզապես ցուցահանդես չէ․ սա ապագայի տան և տեխնոլոգիական միջավայրի բացահայտման հնարավորություն է։
🎟 Այցելության մուտքն՝ ԱՆՎՃԱՐ
📩 Տաղավարային մասնակցության համար՝
https://forms.gle/MeizHcGLUp7j7fAt7
Երևան քաղաք
HOME TECH EXPO 2027
Ապագայի տեխնոլոգիաները՝ մեկ հարկի տակ։
Տան, շենքերի և խելացի միջավայրի տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես
📌 Մարտի 26-27 , 2027
⏰ 11:00-20:00
📍 Yerevan EXPO ցուցահանդեսային համալիր (Հ․Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք)
Այստեղ դու կարող ես՝
🏠 ծանոթանալ խելացի տան և շենքերի նորագույն լուծումներին
⚡ բացահայտել էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները
🔒 գտնել անվտանգության, վերահսկման և ավտոմատացման համակարգեր
💡 ուսումնասիրել լուսավորության, կլիմայի կառավարման և «խելացի» սարքավորումների հնարավորությունները և այլն
🤝 անմիջապես շփվել ոլորտի առաջատար ընկերությունների և մասնագետների հետ
Սա պարզապես ցուցահանդես չէ․ սա ապագայի տան և տեխնոլոգիական միջավայրի բացահայտման հնարավորություն է։
🎟 Այցելության մուտքն՝ ԱՆՎՃԱՐ
📩 Տաղավարային մասնակցության համար՝
https://forms.gle/MeizHcGLUp7j7fAt7
Երևան քաղաք