ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«ՏԱՆԸ ՄԵՆԱԿ»՝ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԵՎ ՖԻԼՄԻՑ ՍԻՐՎԱԾ ԿԱԴՐԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ։
Ամանորյա ամենասիրված ֆիլմի կախարդանքը կրկին վերադառնում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ պարգևելու տոնական ջերմություն, անսահման ժպիտներ և անմոռանալի հույզեր։
✨ Դեկտեմբերի 27-ին վերապրեք Քևինի զվարճալի արկածներն ու մանկության ամենաջերմ հիշողությունները բոլորովին նոր զգացողություններով։
Մեծ էկրանին կցուցադրվեն «Home Alone» ֆիլմից սիրված և հիշարժան կադրեր, իսկ Ջոն Ուիլյամսի հանրահայտ երաժշտությունը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ։
🎻 Պատկերացրեք՝ ձեր սիրելի տեսարանները մեծ էկրանին, իսկ դրանց կախարդանքը՝ կենդանի սիմֆոնիկ հնչողությամբ։ Ծանոթ մեղեդիներն ու ֆիլմի ամենազվարճալի դրվագները կմիավորվեն՝ ստեղծելով բացառիկ տոնական մթնոլորտ։
🎁 Նվիրեք ձեզ և ձեր մտերիմներին ամանորյա ամենաջերմ երեկոներից մեկը։
Մաշտոցի 46